Հնդկական «Air India» ավիաընկերությունը ֆրանսիական «Airbus»-ից 250 մարդատար ինքնաթիռ կգնի։ Այդ մասին հայտարարել է «TATA Group» կոնգլոմերատի գործադիր տնօրեն Նաթարաջան Չանդրասեկարանը, որին պատկանում է «Air India»-ն
Նրա խոսքով՝ գործարքի շրջանակներում ֆրանսիական ավիաշինարարական ընկերությունից կգնեն 40 հատ A350 լայնաֆյուզելաժ ու 210 հատ A320 և A220 նեղաֆյուզելաժ ինքնաթիռներ: