ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հավանաբար, չի մասնակցի Կիևի կողմից հատուկ ռազմական գործողության մեկնարկի տարեդարձի կապակցությամբ կազմակերպված բարձր մակարդակի միջոցառմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Գուտերեշը հայտարարել է, որ չի մասնակցի Ուկրաինայի վերաբերյալ ոչ պաշտոնական միջոցառումներին, որոնք անցկացվում են հակամարտող կողմերից մեկի կողմից՝ առանց մյուսի մասնակցության»,- ասել է աղբյուրը՝ հավելելով, որ նկատի ուներ փետրվարի 22-ին նախատեսված միջոցառումը։
Ավելի վաղ Գուտերեշի գրասենյակը հայտարարել էր, որ գլխավոր քարտուղարը պատրաստ է մասնակցելու միջոցառմանը միայն բոլոր կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ։