Միջազգային

Ֆրանսիան 1.3 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ է սառեցրել

Ֆրանսիան 1.3 մլրդ եվրոյի ռուսական ակտիվներ է սառեցրել

Ֆրանսիան սառեցրել է 1,3 մլրդ եվրոյի՝ ռուսաստանցի գործարարների հաշիվներ, սակայն դրանք հնարավոր չէ առգրավել առանց դատարանի որոշման։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Անն-Կլեր Լեժանդրը:

«Ֆրանսիայում այսօր արգելափակվել է 1,3 մլրդ եվրո, որը պատկանում է ռուս օլիգարխներին։ Մենք չենք կարող բռնագանձել այդ միջոցները, քանի դեռ չկա համապատասխան դատական որոշում», - LCI հեռուստաալիքի եթերում ասել է Լեժանդրը։

Նա նշել է, որ տվյալ միջոցները Ուկրաինային փոխանցելն այս պահին անհնար է ։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական