Միջազգային

Բեռլուսկոնին Զելենսկուն մեղադրել է պատերազմը հրահրելու մեջ

Բեռլուսկոնին Զելենսկուն մեղադրել է պատերազմը հրահրելու մեջ

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և հայտարարել, որ Միացյալ Նահանգները չպետք է զենքով և փողով օգնեն երկրին։

«IL Messaggero»-ին տված հարցազրույցում նա ասել է, որ երբեք չի խոսի Ուկրաինայի նախագահի հետ որպես վարչապետ։ «Որովհետև մենք ականատես ենք լինում երկրի ամայացմանը և նրա զինվորների ու խաղաղ բնակիչների հաշվեհարդարին։ Նրան բավական կլիներ դադարեցնել հարձակումը Դոնբասի երկու ինքնավար հանրապետությունների վրա, և դա տեղի չէր ունենա։ Այնպես որ, ես շատ, շատ բացասական եմ գնահատում այդ ջենթլմենի պահվածքը»,-հայտարարել է նա։

Բեռլուսկոնին կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է Զելենսկուն 9 տրիլիոն դոլարի «Մարշալի պլան» առաջարկի՝ պատերազմից հետո Ուկրաինան վերականգնելու համար։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական