Չինաստանի կոմկուսի կենտրոնական կոմիտեի արտաքին գործերի գրասենյակի ղեկավար, քաղբյուրոյի անդամ Վան Ին փետրվարի 14-22-ը կայցելի Ֆրանսիա, Իտալիա, Հունգարիա և Ռուսաստան: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
Չինաստանի ԱԳՆ-ն չի հստակեցնում յուրաքանչյուր երկիր այցի կոնկրետ ժամկետները։