NR Holding ընկերությունը, որին պատկանում է Formula 1-ի «Նյուրբուրգրինգ» արագընթաց վազքուղին, դիտարկում է Ռայնլանդ-Պֆալց դաշնային երկրամասում սնանկացած Ֆրանկֆուրտ Հան օդանավակայանի (Frankfurt Hahn Airport) բաժնետոմսերի մի մասի ձեռքբերման հնարավորությունը: Խոսքը գնում է 25%-ից պակաս մասնաբաժնի մասին։ Այդ մասին հաղորդել Է «Dpa» գործակալությունը:
«NR Holding»-ի ետևում կանգնած է ռուս օլիգարխ և ձեռնարկատեր Վիկտոր Խարիտոնինը։ T-online.de հրատարակությունը նրան անվանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ընկերը, քանի որ վերջինս դեղերի շուկայի հսկաներից է և պետպատվերների մշտական հաղթող։