Ռուսները չգիտեն, թե Ուկրաինայի զինված ուժերը որտեղից են հարվածելու, ուստի երկու ուղղություն է ամրապնդվում։ Այդ մասին հայտնում է բրիտանական հետախուզությունը։
Ռուսական ուժերը ամրապնդում են պաշտպանությունը Զապորոժիեի և Լուգանսկի ուղղությամբ, ինչի մասին վկայում են բաց աղբյուրներից վերցված կադրերը։ Այսպիսով, ամրությունները կառուցվում են Տարասովկայի, Վասիլևկայի և Օրեխովի մոտ։ Այդ հարձակումով Ուկրաինայի ԶՈՒ-ն ձգտելու է կտրել Ղրիմի և Ռոստովի մարզի ցամաքային կապը։
Ըստ բրիտանական հետախուզության՝ Լուգանսկում հաջողությունն էլ ավելի կխաթարեն Դոնբասի «ազատագրման» ռազմական նպատակը։