Միջազգային

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի արևմուտքում՝ Բախմարո հանգստավայրից 3 կմ հեռավորության վրա (Գուրիայի շրջան), հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 19:33-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական