Միջազգային

«Ուկրաինայում, մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակն անկանխատեսելի է դարձել»․ Ղարիբաշվիլի

«Ուկրաինայում, մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում ստեղծված իրավիճակն անկանխատեսելի է դարձել»․ Ղարիբաշվիլի

Ուկրաինայում և աշխարհում անկանխատեսելի իրավիճակի համատեքստում Վրաստանի իշխանությունները գործելու են իրենց ժողովրդի և իրենց երկրի շահերից ելնելով, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

«Իրավիճակը, որն ստեղծվել է Ուկրաինայում, տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, դարձել է ավելի անկանխատեսելի: Մեր հիմնական խնդիրը մեր երկրի շահերի պաշտպանությունն է: Դա անհրաժեշտ է մեր երկրին և մեր ժողովրդին: Միայն նման որոշումներ մենք կկայացնենք և կիրականացնենք»,- ասել է Ղարիբաշվիլին։

Միաժամանակ, նա նշել է՝ Ուկրաինայում իրավիճակը սրվում է նրանով, որ կողմերը չեն փորձում նստել բանակցությունների սեղանի շուրջ։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական