Բրիտանական ռազմական հետախուզությունն իր ամենօրյա ամփոփագրում գրում է, որ փետրվարի 7-ից ռուսական ուժերը մարտավարական հաջողությունների են հասել երկու առանցքային հատվածներում:
Դոնեցկի շրջանի Բախմուտ քաղաքի հյուսիսային արվարձաններում «Վագներ» խմբավորման ուժերը առաջ են շարժվել 2-3 կմ դեպի արևմուտք՝ վերահսկելով քաղաք տանող հիմնական Մ-3 մայրուղու մերձակա տարածքը:
Ռուսական զորքերն ավելի ու ավելի են գերիշխում Բախմուտի հյուսիսային մատույցներում։
Դեպի հարավ ռուսական ստորաբաժանումները շրջանցել են Ուգլեդար քաղաքի արևմտյան ծայրամասը, որտեղ հունվարի վերջին վերսկսել էին հարձակումը։
Այնուամենայնիվ, ռուսական ստորաբաժանումները հատկապես ծանր կորուստներ են կրել Ուգլեդարի շրջանում, քանի որ հարձակման մեջ ներգրավված էին անփորձ ստորաբաժանումներ:
Անհաջող հարձակման փորձերից մեկն ավարտվել է նրանով, որ ռուսական զորքերը փախել են՝ տեղում թողնելով երեք տասնյակ անձեռնմխելի զրահամեքենաներ: