Միջազգային

Պենտագոնում հանդիպել են ԱՄՆ և Վրաստանի պաշտպանության նախարարները

Պենտագոնում հանդիպել են ԱՄՆ և Վրաստանի պաշտպանության նախարարները

ԱՄՆ դեսպանատունը հայտնել է Պենտագոնում պաշտպանության նախարարներ Լլոյդ Օսթինի և Ջուանշեր Բուրչուլաձեի հանդիպման մասին։

«Հանդիպումը ևս մեկ անգամ հաստատել է ԱՄՆ-ի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Քննարկվել են Վրաստանի պաշտպանության ներուժի ամրապնդմանն ամերիկյան աջակցության հարցը և ՆԱՏՕ-ին ինտեգրման հետ կապված հարցեր:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական