Միջազգային

«Բրյուսելը նպատակ ունի փոփոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը». Զախարովա

«Բրյուսելը նպատակ ունի փոփոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսում անդրադարձել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը և մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ըստ որի՝ ԵՄ խաղաղապահների առաքելությունը նաև պետք է համոզվի, որ ՌԴ-ն և ՀՀ-ն չեն գործում ընդդեմ Ադրբեջանի։ Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Ադրբեջանը կրիտիկական վերաբերմունք ունի ԵՄ առաքելության՝ ՀՀ-ում տեղակայման վերաբերյալ։ Իսկ ՌԴ խաղաղապահներից ու սահմանապահներից Ադրբեջանը երբեք դժգոհություն չի հայտնել։

Ակնհայտ է, որ Բրյուսելը նպատակ ունի փոփոխել տարածաշրջանի անվտանգության համակարգը, որի անկյունաքարը ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունն ու ՀՀ անդամակցությունն է ՀԱՊԿ-ին։ Մենք բաց ենք ՀՀ գործընկերների հետ քննարկումների համար՝ Անդրկովկասում անվտանգության ու կայունության հարցերի ամրապնդմանն ուղղված քայլեր քննարկելու համար՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով, այդ թվում՝ ՀԱՊԿ աշխատանքների մասով»։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական