Միջազգային

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է աղետի գոտում արտակարգ դրություն սահմանելու որոշումը

Թուրքիայի խորհրդարանը հաստատել է աղետի գոտում արտակարգ դրություն սահմանելու որոշումը

Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի հավանության է արժանացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հրամանագրի նախագիծը, ըստ  որի առաջարկվում էր երկրի տասը նահանգներում, որոնք տուժել են երկու ավերիչ երկրաշարժերից, սահմանել արտակարգ դրություն։ 

Ձայների մեծամասնությամբ ընդունված փաստաթղթի համաձայն՝ աղետի գոտում արտակարգ դրություն է մտցվում 2023 թվականի փետրվարի 8-ից չորեքշաբթի օրվանից՝ 90 օր ժամկետով։

Որոշումը հիմնված է Թուրքիայի Սահմանադրության 119-րդ հոդվածի վրա և տարածվում է Ղահրամանմարաշ, Ադանա, Ադիյաման, Դիարբեքիր, Գազիանթեփ, Հաթայ, Քիլիս, Մալաթիա, Օսմանիյե և Շանլըուրֆա նահանգների վրա։

Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 17 հազարը։

Էրդողանը Թուրքիայում յոթնօրյա համազգային սուգ է հայտարարել բնական աղետից տուժածների համար։ Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, ՀԿԹՀ-ում, հունական Կիպրոսում և Իրաքում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական