Գերմանական «Rheinmetall» պաշտպանական կոնցեռնի ղեկավար Արմին Պապերգերն «Handelsblatt» թերթին ասել է, որ ցանկանում է Ուկրաինա ուղարկել «Պանտերա» նորագույն տանկեր։ Այս նախագիծը դեռ նախաարտադրական փուլում է, բայց Պապերգերը խոստանում է առաքումները սկսել 15-18 ամսվա ընթացքում, եթե, իհարկե, կառավարությունը արտահանման լիցենզիա տա:
Նրա գնահատմամբ՝ «Leopard-2» տանկերը ԵՄ երկրներից կարող են մատակարարվել միայն մեծ դժվարությամբ, քանի որ դրանք իրենց պետք են։ Ավելին, նպատակահարմար է տանկային գործարան կառուցել հենց Ուկրաինայի տարածքում․ նշել է Պապերգերը։