Միջազգային

ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու հարցը քննարկվում է. Սերգեյ Ռյաբկով

ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու հարցը քննարկվում է. Սերգեյ Ռյաբկով

ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու հարցը։

«Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել այն ռեսուրսները, որոնք ունենք՝ անցկացման վայրերի և ձևաչափի ապահովման առումով, որպեսզի պայմանավորվածությունների շրջանակում դեպի կայունացում շարժվենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, օրերս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոսելով դեկտեմբերին հետաձգված ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման մասին, շեշտել էր. «Պատրաստ ենք հետաձգված հանդիպումն անել Մոսկվայում»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական