Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Էմանուել Մակրոնի հետ Փարիզից ժամանել է Բրյուսել։ Մակրոնի հետ հանդիպմանը Զելենսկին ևս մեկ անգամ խոսել է հեռահար զենքի և ինքնաթիռների ձեռքբերման անհրաժեշտության մասին։
Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովում կքննարկեն Ուկրաինային նոր սպառազինությունների մատակարարման հարցը։ Օրակարգի հիմնական հարցը մարտական ինքնաթիռներն են (սակայն այս հարցում միասնություն դեռևս չկա)։
Սպասվում է, որ Զելենսկին ելույթ կունենա Եվրախորհրդարանում։