ԱՄՆ-ն պատժամիջոցներ չի սահմանի Հնդկաստանի նկատմամբ ռուսական նավթ գնելու համար։ Այս մասին, հղում անելով ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդին, հայտնել է հնդկական «NDTV» հեռուստաալիքը։
«Ես ուզում եմ հստակություն մտցնել, մենք չենք պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Հնդկաստանի դեմ։ Հնդկաստանի հետ մեր գործընկերությունը մեր ամենակարևորներից մեկն է»,-Դոնֆրիդի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը։
Այսպիսով, ԱՄՆ պետքարտուղարի օգնականը մեկնաբանել է ուկրաինացի օրենսդիրներից մեկի կոչը, որը հայտարարել է, որ Հնդկաստանի նկատմամբ պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանից Էներգակիրների ստանալու համար: