Միջազգային

SpaceX-ը սահմանափակել Է Ուկրաինայի Starlink-ի օգտագործումը անօդաչուների համար

SpaceX-ը սահմանափակել Է Ուկրաինայի Starlink-ի օգտագործումը անօդաչուների համար

Ամերիկյան «SpaceX»-ի նախագահ Գվին Շոթվելը հաստատել է, որ ընկերությունը սահմանափակել է Ուկրաինա մատակարարած «Starlink» տերմինալների ֆունկցիոնալությունը, որպեսզի դրանք հնարավոր չլինի օգտագործել անօդաչու թռչող սարքերի կառավարման համար։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը գտել է տերմինալների օգտագործման եղանակներ, որոնք նախատեսված չեն համաձայնագրով, սակայն «SpaceX»-ն էլ միջոցներ է ձեռնարկել դա կանխելու համար: «Մենք գիտենք, որ զինվորականները դրանք օգտագործում են կապի համար, և դա նորմալ է»,-բացատրել է Շոթվելը,- «Բայց մենք երբեք չենք ցանկացել, որ դրանք օգտագործեն հարձակողական նպատակներով»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական