Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 7100-ը։
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5894-ի, վիրավորների թիվը 34810 է։ Սիրիայում զոհվել է 1250, վիրավորվել՝ 2054 մարդ։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, և՛ զոհերի և՛ տուժածների թիվն աճում է։