«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա։ Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը համաձայն են նրանց գործունեության ձևին և աջակցում են դրան»,-«ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը։
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության պահպանման միակ երաշխավորը մնում է ռուսական խաղաղապահ զորակազմը։ Նրան ՄԱԿ-ի մանդատով օժտելու անհրաժեշտություն չկա, քանի որ մեր խաղաղապահների գործունեության մոդալությունն արդեն հստակ ամրագրված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի առաջին եռակողմ հայտարարության մեջ։ Այդ կապակցությամբ մասնակիցների շրջանում կոնսենսուս է նկատվում, և այդ փաստն այստեղ առանցքային բնույթ ունի»,-հավելել է Իլյիչևը։