Միջազգային

Ղարաբաղ ՄԱԿ խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

Ղարաբաղ ՄԱԿ խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի․ ՌԴ ԱԳՆ պաշտոնյա

ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը հայտարարել է, որ ՄԱԿ-ի խաղաղապահներ Ղարաբաղ ուղարկելու գաղափարը դժվար թե իրատեսական է, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրը արդյունավետորեն լուծվում է ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից․ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Նա նշել է, որ միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։ Նրա խոսքով․ «ՄԱԿ-ի հումանիտար գործակալություններն այդպես էլ ադրբեջանցիների և հայերի թույլտվություն չեն ստացել անկլավ մուտք գործելու համար, նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու համար»:

Իլյիչևն ասել է, թե դժվարությունները ծագում են քաղաքական պատճառով․ «Լեռնային Ղարաբաղին անգամ միջազգային մարդասիրական աջակցության հաստատման ուղղությամբ առաջընթացի բացակայության պայմաններում միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու գաղափարի գործնական իրականացումը, ինչը, բացի այդ, կպահանջի ՄԱԿ — ի Անվտանգության խորհրդի սանկցիա, դժվար թե իրատեսական լինի»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական