Միջազգային

ՌԴ-ն շտապում է հարձակվել՝ մինչև արևմտյան տեխնիկայի ժամանումը Ուկրաինա

ՌԴ-ն շտապում է հարձակվել՝ մինչև արևմտյան տեխնիկայի ժամանումը Ուկրաինա

Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW) Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում իրավիճակի հերթական վերլուծման ժամանակ մատնանշել է ուկրաինացի պաշտոնյաների գնահատականները՝ փետրվարի կեսերից մինչև ամսվա վերջ Ուկրաինայի արևելքում լայնամասշտաբ վճռական հարձակման մեկնարկին Ռուսաստանի նախապատրաստման վերաբերյալ: 

Մասնավորապես, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը փետրվարի 5-ին ենթադրել էր, որ ռուսները նոր վճռական հարձակում կսկսեն ամսվա վերջին, որպեսզի այն խորհրդանշականորեն կապեն լայնամասշտաբ պատերազմի բռնկման առաջին տարեդարձի հետ: Ընդ որում, ռուս ազգայնականների առանձին խոսափողներ նախկինի պես կասկածներ են հայտնում փետրվարի վերջին հաջող հարձակում սկսելու՝ ՌԴ ունակության վերաբերյալ: 

Վերլուծաբանների կարծիքով՝ երկու դիտարկումներն էլ վկայում են այն մասին, որ Ռուսաստանի ռազմական հրամանատարությունը, ամենայն հավանականությամբ, շտապում է վճռական հարձակում սկսել մինչև արևմտյան ռազմական օգնության ժամանումը։

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական