ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ դաշինքը շտապ կարգով մոբիլիզացնում է երկրաշարժից տուժած Թուրքիայի օգնությունը:
Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, ժամը 04.17-ին տեղի է ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 284, տուժել՝ 2323 մարդ։
Հաղորդվել է նաև Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին, ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ երկրում երկրաշարժի զոհ է դարձել 500 մարդ, տուժել է 639-ը։