Միջազգային

Ռուսաստանը հարձակվում է 5 ուղղությունով. Ուկրաինայի ԶՈՒ

Ռուսաստանը հարձակվում է 5 ուղղությունով. Ուկրաինայի ԶՈՒ

Ռուսական ուժերը շարունակում են վերախմբավորվել, և հիմնական ջանքերը կենտրոնացած են հինգ ուղղություններով հարձակման վրա՝ Կուպյանսկի, Լիմանսկի, Բախմուտսկի, Ավդեևսկի և Նովոպավլովսկի: Այս մասին ամենօրյա ամփոփագրում հայտնում է ԶՈՒ գլխավոր շտաբը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ աճել է ռուսական «ճնշումը ռազմաճակատի տարբեր ուղղություններով», իսկ Դոնեցկի մարզում «կատաղի մարտեր» են ընթանում։

Ավելի վաղ «Financial Times» պարբերականը, վկայակոչելով ուկրաինական բանակի անանուն խորհրդականին, հայտնել էր, որ Կիևը ստացել է «շատ հուսալի տվյալներ Ռուսաստանի մտադրությունների մասին»՝ սկսելու նոր լայնածավալ հարձակում, որը կարող է տեղի ունենալ 10 օրվա ընթացքում:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական