Միջազգային

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսություն չկա». ՌԴ ԱԳ փոխնախարար

«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսություն չկա». ՌԴ ԱԳ փոխնախարար

«Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսություն այժմ չկա»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ հավելելով, որ իրեն ոչինչ հայտնի չէ ռուսական կողմի հետ ԱՄՆ ԿՀՎ ղեկավար Ուիլյամ Բըրնսի՝ իբր տեղի ունեցած շփումների մասին:

«Ինձ նման շփումների մասին ոչինչ հայտնի չէ, և սկզբունքորեն այնքան էլ պարզ չէ, թե որտեղից են գալիս նման լուրերը և ինչ նպատակով»,-ասել է Ռյաբկովը լրագրողներին։ 

Հիշեցնենք՝ ըստ ռուսական զլմ-ների՝ Բըրնսը Մոսկվային առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20%-ը՝ խաղաղության դիմաց։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական