Ադրբեջանական լրատվականները հաղորդում են, որ 2024թ. կավարտվի Ահմեդբեյլի-Շուշի ճանապարհի շինրարությունը։ Նշվում է, որ վերջին 7-կիլոմետրանոց հատվածում ավարտվել են 3 վիադուկների և 3 թունելների կառուցման հիմնական աշխատանքները:
Ըստ հաղորդագրության՝ ճանապարհի ամբողջական երկարությունը կազմում է 81.6 կմ։ Հաղորդագրությանը կից՝ տարածվել են նաև ճանապարհի լուսանկարները։