«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ապագա դիվանագիտական կարգավորումը պետք է ներառի Աբխազիայից և Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման հարցը»,-Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին
«Ռուսաստանը պետք է յուրացնի, թե որտեղով են անցնում իր սահմանները»,- ասել է Զուրաբիշվիլին:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն արդեն գրեթե տանուլ է տվել բոլոր մարտերը, եթե ոչ՝ ամբողջությամբ պատերազմը, և վրացական հարցը պարզապես պարտավոր է լինել բանակցությունների սեղանին։