Իրանի իշխանությունները պատրաստ են միջազգային դատարան 18 մլրդ դոլարի չափով հայց ներկայացնել Պակիստանի դեմ՝ հարևան երկրները կապող «Միր» գազատարի իր հատվածի շինարարությունը հետաձգելու համար։
Ինչպես հաղորդել Է «Daily Pakistan» թերթը, Թեհրանը հունվարին վերջնագրային ձևով տեղեկացրել է Իսլամաբադին, որ հայցն անմիջապես կուղարկվի դատական ատյաններ, եթե գազատարի պակիստանյան հատվածը չկառուցվի մինչև 2024թ. փետրվար-մարտ: