Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները դեպի Իրան։ Ընկերությունն այս որոշումը կայացրել է անվտանգության հետ կապված՝ Սպահանի մոտակայքում գտնվող զինամթերքի գործարանի վրա դրոններով հարձակումից հետո։
«Ազգային և միջազգային գործընկերների հետ համատեղ «Lufthansa Group Security»-ն ընկերությունը շարունակում է գնահատել անվտանգության իրավիճակը Թեհրանի օդանավակայան և Իրանի ամբողջ օդային տարածքով թռիչքների համար»,-ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ: