Միջազգային

ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել ամբոխի կողմից. Reuters

ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել ամբոխի կողմից. Reuters

Ռուսաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպան Լին Թրեյսին հարձակման է ենթարկվել մի խումբ ցուցարարների կողմից, որոնք վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։

ՌԴ ԱԳՆ մուտքի մոտ, որտեղ ՌԴ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանը եկել էր հավատարմագրեր հանձնելու, մի խումբ կրեմլամետ ցուցարարներ վանկարկել են հակաամերիկյան կարգախոսներ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը՝ զենքեր է սկսել մատակարարել Կիևին, ներառյալ մարտական տանկեր, ինչպես նաև Մոսկվայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել, որը հանգեցրել է երկու պետությունների միջև լարվածության նոր աճին։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական