Միջազգային

Բորիս Ջոնսոնը պատմել է, որ Պուտինը սպառնացել է իրեն

Բորիս Ջոնսոնը պատմել է, որ Պուտինը սպառնացել է իրեն

Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը BBC-ի վավերագրական ֆիլմում պատմել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների նախաշեմին հեռախոսազրույցի ժամանակ իրեն սպառնացել է հրթիռային հարվածով։

Ֆիլմը, որը պատմում է պատերազմի սկսվելուց առաջ համաշխարհային առաջնորդների հետ Պուտինի փոխգործակցության մասին, եթեր կհեռարձակվի երկուշաբթի երեկոյան․ հայտնում է BBC-ն։

«Ինչ-որ պահի նա սպառնացել է ինձ և ասել՝ «Բորիս, ես չեմ ուզում քեզ վիրավորել, բայց հրթիռի դեպքում դա ընդամենը մեկ րոպե կտևի», կամ ինչ-որ բան այդ ոգով»,- Պուտինի խոսքերը մեջբերել Է Ջոնսոնը:

Երկար հեռախոսազրույց է տեղի ունեցել անցյալ տարվա փետրվարին, Իսկ Պուտինի մեկնաբանությունը հնչել է Ջոնսոնի նախազգուշացումից հետո, որ Ուկրաինայում պատերազմն աղետալի հետևանքներ կունենա։

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական