Միջազգային

Իրանական կողմի նախաձեռությամբ տեղի է ունեցել Ռաիսի-Ալիև հեռախոսազրույց

Իրանական կողմի նախաձեռությամբ տեղի է ունեցել Ռաիսի-Ալիև հեռախոսազրույց

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։ 

Իրանի նախագահը հեռախոսազրույցի ընթացքում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Ալիևին, մահացածի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ 

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ խստորեն դատապարտում է դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը, հույս հայտնել, որ այս արյունալի ահաբեկչությունը մանրակրկիտ կհետաքննվի, իսկ մեղավորները կպատժվեն։ Ալիևը նաև ընդգծել է թափանցիկ հետաքննության կարևորությունը։

Ալիևը նաև նշել է, որ եթե ահաբեկիչը զինաթափված չլիներ, հնարավոր է, որ նրա թիրախը դառնային դեսպանատան այլ աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամներ, որոնք բնակվում են դեսպանատան շենքի բնակելի հատվածում։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է դիվանագիտական ​​ներկայացուցչությունների անվտանգության ապահովության կարևորությունը։

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական