Միջազգային

«ԵՄ-ն «ծածկոց» է, որը թաքցնում է ՆԱՏՕ դերակատարությունը տարածաշրջանում». Զախարովա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ԵՄ-ն «ծածկոց» է, որը թաքցնում է ՆԱՏՕ դերակատարությունը տարածաշրջանում». Զախարովա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ անդրադարձել է ԵՄ քաղաքացիական, մշտադիտարկման առաքելությանը։ Զախարովան հայտարարել է, որ ՌԴ սկզբունքային դիրքորոշումն այն է, որ Անդրկովկասում որևէ ոչ ռեգիոնալ «ֆակտոր» չպետք է ամրապնդվի, և այդ մոտեցումն անփոփոխ է․ «Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի կցորդ ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը տարածաշրջանում աշխարհաքաղաքական մրցակցություն է բերելու և սրելու է եղած իրավիճակը։

ԵՄ անվանումը թաքցնում է ՆԱՏՕ–ի դերակատարությունը տարածաշրջանում՝ դրանից բխող բոլոր խնդիրներով։ Մենք համոզված ենք՝ տարածաշրջանում խաղաղության երաշխավորը ՌԴ խաղաղապահներն են, իսկ Հայաստանում՝ ՌԴ սահմանապահները»։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական