Միջազգային

«Կոչ ենք անում Բաքվին ու Երևանին՝ քաղաքական կամք ցուցաբերել ու լուծել հակասությունները». Զախարովա

«Կոչ ենք անում Բաքվին ու Երևանին՝ քաղաքական կամք ցուցաբերել ու լուծել հակասությունները». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսին անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակման հարցին։ Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Լաչինի միջանցքի վերաբերյալ ՌԴ ՊՆ–ն և խաղաղապահները մշտական կապի մեջ են բոլոր կողմերի հետ։ Ի տարբերություն դրսի ուժերի, որոնք սահմանափակվում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված կոչերով, ռուսական կողմը փնտրում է իրական լուծում և իրականացնում է հումանիտար աջակցություն։ Լաչինի միջանցքի լիակատար ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարության հիմքով դիմում ենք Բաքվին ու Երևանին՝ կոչ անելով քաղաքական կամք ցուցաբերել և լուծել հակասությունները»։ 

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական