Ադրբեջանի ԱԳՆ-ն իրանական կողմին մեղադրել է Ադրբեջանի դեսպանատան անվտանգության ապահովման պարտավորությունները չկատարելու մեջ։
«Որպես երկիր, որտեղ գտնվում է դեսպանատունը, իրանական կողմը պետք է կատարեր դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայից բխող իր պարտավորությունները՝ ապահովելու Ադրբեջանի դեսպանատան և նրա աշխատակիցների անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ։