ԱՄՆ-ի ՊՆ-ն հավանական է համարել ամերիկյան կործանիչներ տրամադրումն Ուկրաինային։ «Մենք հաստատ ոչինչ չենք պատրաստվում բացառել օրակարգից»,-հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը հունվարի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Ուկրաինային F-16 կործանիչների հնարավոր փոխանցման մասին հարցին:
Սինգհը, միաժամանակ, ընդգծել է, որ F-16 կործանիչը ռազմական սպառազինությունների բարդ համակարգ է, որի հետ աշխատանքը երկար ուսուցման կարիք ունի։