«OpenAI» ընկերության ChatGPT բոտը որոշ օգտատերերի հնարավորություն է տվել օգտվել վճարովի ChatGPT Professional գործիքից: Ծառայության ամսական բաժանորդագրությունն արժե 42 դոլար։ Հայտնի չէ՝ արդյո՞ք սա վերջնական գին է։
Նոր սակագնում թվարկված հիմնական հատկանիշներից են՝ ապրանքին հասանելիություն նույնիսկ թրաֆիկի բարձր հոսքի դեպքում, ավելի արագ արձագանքում և նոր հնարավորությունների վաղ ցուցադրում։ Ծրագրավորող Զահիդ Խավաջան հաստատել է, որ գեներատորն իրականում ավելի արագ է աշխատում վճարովի բաժանորդագրության դեպքում: