Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնել է ԱՄՆ։ ԱՄՆ-ում սպասվում են բանակցություններ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և այլ պաշտոնատար անձանց հետ։ Մինչև այդ, նախօրեին Չավուշօղլուն Անկարայում հանդիպել էր Իրան արտգործնախարար Համիդ Աբդոլլահիանի հետ։
Թուրքիայի ԱԳ նախարարը կմասնակցի ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի գործակցության նախարարների խորհրդի 2-րդ նիստին, ինչպես նաև կհանդիպի ԱՄՆ-ում թուրքական համայնքի անդամներին: