Հնդկաստանի բնակչությունը 2022 թվականի վերջին, World Population Review-ի (WPR) գնահատմամբ, կազմել է 1,417 միլիարդ մարդ, ինչը 5 միլիոնով ավելի է, քան Չինաստանում, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների, ցուցանիշը կազմել է 1,412 միլիարդ. գրում Է Bloomberg-ը: WPR-ի հունվարի 18-ի տվյալներով՝ Հնդկաստանի բնակչությունն էլ ավելի է աճել՝ կազմելով 1,423 միլիարդ մարդ։
ՄԱԿ-ը կանխատեսում էր, որ Հնդկաստանը կգերազանցի Չինաստանին և կդառնա աշխարհի բնակչության առաջատարը, բայց դա ակնկալում էր ավելի ուշ: Կազմակերպությունում կարծում են, որ 2050 թվականին Հնդկաստանի բնակչությունը կկազմի 1,688 մլրդ մարդ, այն դեպքում, երբ Չինաստանում բնակվելու է 1,317 մլրդ մարդ: