Միջազգային

Կոռուպցիոն սկանդալից հետո Եվրախորհրդարանը ռեֆորմի կենթարկվի

Կոռուպցիոն սկանդալից հետո Եվրախորհրդարանը ռեֆորմի կենթարկվի

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան բարեփոխումների նախագիծ է ներկայացրել Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ Եվա Քայլիի շուրջ կոռուպցիոն սկանդալից հետո, որը ստացել է «Կատարգեյթ» անվանումը: Մեցոլան ելույթ է ունեցել երկուշաբթի՝ հունվարի 16-ին, Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում:

«Քաղաքացիներն իրավամբ պահանջում են հաշվետվողականություն և ազնվություն», - ընդգծել է Մեցոլան՝ հավելելով, որ Եվրախորհրդարանը պետք է վերականգնի եվրոպացի քաղաքացիների վստահությունը:

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական