Գերմանական «Siemens» կոնցեռնը Հնդկաստանի «Indian Railways» պետական երկաթուղային ընկերության հետ կնքել է 3 մլրդ եվրոյի (մոտ 3,25 մլրդ դոլար) պայմանագիր, որը նախատեսում է բեռնատար գնացքների մատակարարում և սպասարկում: Այս մասին երեքշաբթի հայտնել է The Indian Express թերթը։
«Հնդկաստանը բարձր տեխնոլոգիական, ավելի արդյունավետ և երկարատև գնացքների կարիք ունի», - հրատարակությունը մեջբերել է «Siemens Mobility»-ի գործադիր տնօրեն Միխայել Պետերի խոսքը: Նա նշել է, որ նախկինում Հնդկաստանը գնացքների սեփական արտադրությունն ուներ, բայց այժմ ցանկանում են բարձրացնել տրանսպորտի հուսալիությունն ու արագությունը: