Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Չինաստան

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Չինաստան

Չինաստանի ԱԳՆ-ն ու ԱՄՆ պետդեպարտամենտը մշակում են ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենի՝ Չինաստան կատարելիք այցի մանրամասները։ Այս մասին երեքշաբթի հայտարարել Է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը։

«ՉԺՀ-ն և Միացյալ Նահանգները պահպանում են շփումները՝ մշակելով այցի կոնկրետ մանրամասները»,-հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ:

Դիվանագետի խոսքով՝ Պեկինը մտադիր է Վաշինգտոնի հետ փոխշահավետ հարաբերություններ կառուցել իրավահավասար հիմունքներով՝ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի դիրքորոշմանը համապատասխան: «Մենք ողջունում ենք Բլինքենի այցը Չինաստան»,-հավելել է նա: «Հուսով ենք՝ ամերիկյան կողմը կնպաստի երկխոսության առաջխաղացմանը, ոչ թե՝ առճակատմանը»,-ամփոփել է Վան Վենբինը:

 

Հետևեք մեզ Telegram-ում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական