Մահացել է երգչուհի և «ռոք-ն-ռոլի արքա» Էլվիս Փրեսլիի միակ երեխան՝ Լիզա Մարի Փրեսլին: Նա 54 տարեկան էր։ Նա մահացել է հիվանդանոցում, ուր տեղափոխվել էր սրտի կանգից հետո։
Էլվիս Փրեսլիի 54-ամյա դստերը անգիտակից վիճակում գտել են Կալիֆորնիայի իր տանը։ Հաղորդվում է, որ երգչուհու սիրտը կանգ է առել, և նրան ադրենալինի ներարկում են արել։
Ավելի ուշ Լիզա Մարիի մայրը՝ Պրիսցիլա Փրեսլին, հաստատել է, որ իր դուստրը մահացել է։