Միջազգային

«Անհրաժեշտ է բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնել». Զախարովան՝ Լաչինի միջանցքի մասին

«Անհրաժեշտ է բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնել». Զախարովան՝ Լաչինի միջանցքի մասին

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին և Լաչինի միջանցքի բլոկադայի իրավիճակին․ «Մեզ, անշուշտ, անհանգստացնում է վերջին շաբաթներին նախանշված հայ-ադրբեջանական հարաբերությունների բացասական տենդենցները։ Մենք Ադրբեջանին ու Հայաստանին կոչ ենք անում բարի կամք դրսևորել և միասնական ջանքերով կոմպրոմիսներ փնտրել։ Մենք ամեն կերպ կաջակցենք այդ գործընթացին։

Արդեն իսկ մեկնաբանել ենք ՀՀ ղեկավարի իրարամերժ հայտարարությունները, ցավոք, հայկական կողմը բաց է թողել Ադրբեջանի հետ լավ բանակցություններ վարելու հնարավորությունը 2022թ. դեկտեմբերի 23-ին։ Ինչ էլ լինի, մեր առաջարկը ուժի մեջ է, մենք պատրաստ ենք ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների համար հարթակ տրամադրել։ Անցյալ տարի էլ Հայաստանը ՀԱՊԿ համատեղ զորքերի համար կոնտինգենտ չի տրամադրել Ղազախստանում անցկացված զորավարժությունների համար>։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական