Միջազգային

Գերմանական տանկերի փոխանցումը Ուկրաինա կախված է ԱՄՆ-ից

Գերմանական տանկերի փոխանցումը Ուկրաինա կախված է ԱՄՆ-ից

Ամերիկյան Político պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի ցանկանում Ուկրաինային Leopard տանկեր մատակարարելու որոշում կայացնել, քանի դեռ ԱՄՆ-ն այդ հարցում առաջնորդություն չի ցուցաբերել:

Երեկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան խոստացել Է Ուկրաինային տրամադրել մոտ մեկուկես տասնյակ Leopard 2, բայց այս հարցը դեռ պահանջում է դաշնակիցների հետ համաձայնեցում: Գերմանիայում արտադրված և լեհակական զորքերի սպառազինության մեջ գտնվող տանկերի փոխանցումը պահանջում է Բեռլինի համաձայնությունը։ 

Գերմանացի երկու անանուն պաշտոնյաներ Político-ին հայտնել են, որ Կիև տանկեր ուղարկելու հարցով Շոլցը կողմնորոշվում է Բայդենի միջոցով։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական