Միջազգային

Կովկասյան տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն համագործակցության միջոցով. Ռաիսին՝ Պուտինին

Կովկասյան տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն համագործակցության միջոցով. Ռաիսին՝ Պուտինին

Իրանի նախագահ դոկտոր Սեյեդ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում կարևորել է երկու երկրների տնտեսական համագործակցության շարունակական զարգացումը՝ հատկապես տարանցման և էներգետիկայի ոլորտում։ Ռաիսին նշել է, որ այդ համագործակցությունը ինստիտուցիոնալացնում է շահավետ հարաբերությունները երկու կողմերի ժողովուրդների, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար: 

Իր ելույթի մեկ այլ հատվածում Ռաիսին ընդգծել է, որ միայն համագործակցության միջոցով կարող են լուծվել տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ Կովկասում և Սիրիայում. «Իրանը միշտ շեշտը դնում է տարածաշրջանային ինտեգրման ամրապնդման և օտարերկրյա միջամտության վնասակարության վրա»:

 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական