Միջազգային

Պուտինն ու Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Քննարկվել են ռուս-իրանական օրակարգի արդի հարցերը, շեշտը դրվել է երկկողմ համագործակցության ողջ շրջանակի հետագա զարգացման վրա։ Մասնավորապես, նախագահները կողմ են արտահայտվել էներգետիկայի, տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում փոխշահավետ նախագծերի հետևողական իրականացմանը։

Միջազգային հարցերը քննարկելիս կողմերը երկուստեք դրական են գնահատել Աստանայի գործընթացի շրջանակներում հաստատված սերտ համակարգումը, որն առանցքային դեր է խաղում սիրիական գործընթացի կարգավորման հարցում։ Նախագահները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը Սիրիայի Արաբական Հանրապետությունում իրավիճակի կարգավորման և նրա տարածքային ամբողջականության վերականգնման նպատակով։ 

Նշվում է, որ Պուտինն ու Ռայիսին նախատեսում են բարձր մակարդակի երկկողմ շփումներ անցկացնել։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական