Միջազգային

Բայրամովն ու Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել

Բայրամովն ու Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել։

ԱՄՆ կողմը կոչ է արել անմիջապես ձեռնամուխ լինել դիվանագիտական լուծման որոնմանը, որը թույլ կտա իրականացնել ապրանքների տեղափոխումը Լաչինի միջանցքով։ Դոնֆրիդը երկու նախարարներին՝ Միրզոյանին ու Բայրամովին, կոչ է արել կրկին ներգրավվել կայուն խաղաղության հասնելու գործընթացում։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական