Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են երկրում կենսաթոշակի անցնելու տարիքը բարձրացնել երկու տարով և սահմանել 64 տարեկան։ Երեքշաբթի՝ հունվարի 10-ին, Փարիզում հայտարարելով նման պլանների մասին, Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնը նշել է, որ բարեփոխման նպատակն է ապահովել հավասարակշռված կենսաթոշակային համակարգ:
«Թույլ տալ, որ առկա դեֆիցիտը շարունակի աճել, անպատասխանատու կլինի»,- նշել է նա: Կառավարության կանխատեսումներով՝ Ֆրանսիայի կենսաթոշակային հիմնադրամում միջոցների պակասն այդ ժամանակ կարող է կազմել մոտ 20 մլրդ եվրո։ Կենսաթոշակային համակարգի բարեփոխում իրականացնելով՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնն իրականացնում է իր գլխավոր նախընտրական խոստումներից մեկը։