Միջազգային

«Ռուսաստանն ու Հայաստանը բանակցում են Ղարաբաղում միջազգային խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ». Պեսկով

«Ռուսաստանն ու Հայաստանը բանակցում են Ղարաբաղում միջազգային խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ». Պեսկով

«Ռուսաստանն ու Հայաստանը Ղարաբաղի շուրջ բանակցություններ են վարում տարբեր մակարդակներով»․ այսօր լրագրողների հարցին ի պատասխան՝ հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, ըստ որի՝ առաջարկվել է միջազգային խաղաղապահներ տեղակայել Լեռնային Ղարաբաղում:

«Աշխատանքային և տարբեր մակարդակներում մշտապես շփումներ են ընթանում»,- հայտնել է խոսնակը։

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի խաղաղապահների առաքելության տեղակայումը Ղարաբաղում հնարավոր է միայն հակամարտության երկու կողմերի համաձայնության դեպքում»,- հավելել է Պեսկովը։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական